slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Շուրջ 10 տարի առաջ քրեագիտության և դատական փորձագիտության   ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում ստեղծված Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներն առաջին անգամ մասնակցեցին հեռուստակամուրջի ԱՄՆ-ում տվյալ ոլորտի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD)-ի իրենց գործընկերների հետ։

Սույն թվականի հունվարի 22-ի ուշ երեկոյան (ժամագոտիների զգալի տարբերության պատճառով) Փորձաքննությունների ազգային բյուրոյի շուրջ 20 առաջատար փորձագետներ, հետազոտողներ և կազմակերպիչներ մասնակցեցին առցանց սեմինարին (Webinar-ին), որը նվիրված էր քրեագիտության և դատական փորձագիտության բնագավառի հրատապ խնդիրներից մեկին՝ ընդունվող իրեղեն ապացույցների և համեմատական նմուշների որակի մեթոդական ապահովմանը, ինչպես նաև փորձաքննությունների կազմակերպման ժամանակակից տիպային ընթացակարգերին, ինչը վերջին հաշվով թույլ է տալիս առավելագույնս բարձրացնել փորձաքննությունների որակը և օպտիմալացնել դրանց կատարման ժամկետները։

Հարկ է նաև նշել, որ մոտ ժամանակներս նախատեսվում է շարունակել համագործակցությունը տվյալ կառույցի հետ, այդ թվում և թեմատիկ Webinar-ներին մասնակցությամբ։ Ի դեմս հեռուստակամուրջին մասնակցում էին նշված բնագավառի 55 կազմակերպությունների ներկայացուցիչներ։

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow